Հոդված 5. Օրենսգրքի 25.1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենսգրքի 25.1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնություններ:
Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չի հաշվարկվում:
2. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությամբ՝ ըստ ջրօգտագործման նպատակին համապատասխանող ջրին ներկայացվող պահանջների:»: