Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 13. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենսգրքի՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նույն մասերով սահմանված ժամկետներում:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով փոփոխվող 4-րդ հոդվածի 1-ին մասը և 113-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախնական մաքրում իրականացնելու պահանջն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ, որոնց արտանետումներում կախված նյութերի կամ թթվածնի կենսաբանական պահանջի տարեկան քանակը կազմում է մեկ տոննա և ավելի, կամ ծանր մետաղների գումարային քանակը տարեկան կազմում է 100 կգ և ավելի, իսկ մնացած այլ արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ՝ 2030 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները՝ երկու տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց իրականացման ժամանակացույցը՝ երեք տարվա ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները՝ երկու տարվա ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները՝ երկու տարվա ընթացքում.

5) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1-ին հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերով սահմանված պահանջների խախտման համար` վեց ամսվա ընթացքում.

6) սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող Օրենսգրքի 25.1-ին հոդվածով նախատեսված հարկային արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով՝ վեց ամսվա ընթացքում.

7) սույն օրենքի դրույթները չեն բացառում այլ օրենքներով բնապահպանական վճարների գծով արտոնությունների տրամադրումը:

Հայաստանի Հանրապետության

նախագահ Ս. Սարգսյան

2018 թ. մարտի 16

Երևան

ՀՕ-126-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։