Հոդված 115
Հոդված 115.
Գնդի ֆինանսական ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին, ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գնդի ֆինանսական ապահովման, նրա ֆիզիկական տնտեսության վիճակի համար և պարտավոր է`
- կազմակերպել և վարել գնդի ֆինանսական տնտեսությունը, ապահովել դրամական միջոցների պլանավորումը, պահանջը, ֆինանսական հաշվառման և հաշվետվության ճշտությունը, գնդի հրամանատարի տեղակալների և ծառայությունների պետերի հետ միասին կազմել և գնդի հրամանատարի հաստատմանը ներկայացնել առաջիկա ժամանակահատվածի դրամական միջոցների ծախսումների նախահաշիվը, ժամանակին ապահովել անձնակազմի դրամական բավարարումը.
- հսկողություն իրականացնել դրամական միջոցների ծախսման, գնդի պաշտոնատար անձանց կողմից ֆինանսական կարգապահության պահպանման նկատմամբ, կորուստների, պակասորդների, հափշտակումների, նյութական և դրամական միջոցների անօրինական ծախսումների հետևանքով պետությանը պատճառած վնասը ժամանակին և ամբողջությամբ փոխհատուցելու նկատմամբ, ստուգել գնդի հաշվետու անձանց.
- ապահովել դրամական փաստաթղթերի, վստահված դրամական միջոցների ու արժեքների անկորուստ պահպանությունը, ամեն օր համեմատել դրամական միջոցների և արժեքների առկայությունը հաշվառման տվյալների հետ:
ԳՆԴԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԸ