Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Հոդված 388
Հոդված 388.
Հավաքակայանի հերթապահը մեքենաները հավաքակայանից դուրս է թողնում 375 հոդվածում նշված կարգով:
Մեքենայի հավաքակայան վերադառնալուց և հսկիչ տեխնիկական կետի պետի կողմից ստուգվելուց հետո հավաքակայանի հերթապահը ուղեգրում և մեքենաների ելքի ու վերադարձի մատյանում գրանցում է կատարում վերադարձի ժամանակի, արագաչափի ցուցմունքների մասին և երբ մեքենան ամբողջապես սպասարկվում ու լիցքավորվում է, այն ուղարկում է կայանատեղ կամ կազմակերպում դրա պահպանումը սահմանված կարգով, որից հետո մեքենայի անձնակազմին (վարորդին) թույլ է տալիս հեռանալ հավաքակայանից: