Հոդված 74
Հոդված 74.
Հրամանատարը (պետը) պարտավոր է`
- մշտապես պահպանել իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մարտական և զորահավաքային պատրաստականությունը.
- միջոցառումներ պլանավորել մարտական և զորահավաքային մշտական պատրաստության ուղղությամբ և հասնել դրանց կատարմանը, պլաններում ժամանակին մտցնել անհրաժեշտ փոփոխություններ ու ճշտումներ.
- հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը.
- բարձրացնել դաշտային պատրաստությունը, պարապմունքներ, վարժանքներ անցկացնել ստորաբաժանումները տարբեր աստիճանների մարտական պատրաստականության հասցնելու ուղղությամբ, հասնել անձնակազմի իր պարտականությունների իմացության և կատարման.
- բազմակողմանիորեն տեղյակ լինել իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) իրական վիճակին, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ նրա ցուցակային և առկա կազմի մասին, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին.
- միջոցներ ձեռնարկել պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությունն ապահովելու համար:
(74-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)