Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ

Հոդված 347

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 347.

Վաշտը բժշկական քննության է ներկայացնում վաշտի հրամանատարը, իսկ բուժզննման` վաշտի սերժանտը:

Վաշտի անձնակազմի բժշկական քննությանը պարտավոր են ներկա գտնվել վաշտի բոլոր սպաները և ենթասպաները: Նրանք բժշկին պետք է հայտնեն ենթակաների առողջական վիճակի իրենց դիտարկումները:

Վաշտի անձնակազմի բժշկական քննության և բուժզննման արդյունքները բժիշկը գրանցում է բժշկական գրքույկների մեջ: Առողջական վիճակի պատճառով դիսպանսերային դինամիկ հսկողության կարիք ունեցող զինծառայողները հաշվառման են վերցվում և ենթարկվում են պարբերական ստուգիչ բժշկական քննությունների:

Վաշտի հրամանատարը պատասխանատու է ամբողջ անձնակազմը բժշկական քննության ենթարկվելու համար:

(347-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։