Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 112
Հոդված 112.
Գնդի ինժեներական ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի ինժեներասակրային ստորաբաժանման անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի նա պարտավոր է`
- մասնակցել գունդը հակառակորդի զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու միջոցառումների մշակմանը.
- ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ ստուգել գնդի ստորաբաժանումներում և պահեստում ինժեներական սպառազինության առկայությունն ու վիճակը, անցկացնել դրանց ամենամյա գույքագրում:
ԳՆԴԻ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ և կենսաբանական ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
(վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)