Գլուխ 1 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16
Հոդված 16.
Զինծառայողները պարտավոր են հարգանք տածել միմյանց նկատմամբ, կարգուկանոնի և կարգապահության պահպանության հարցում օժանդակել հրամանատարներին (պետերին) և ավագ զինծառայողներին:
Զինծառայողի հետ պատահած ամեն ինչի մասին, որ ազդում է նրա պարտականությունների կատարման վրա, և իրեն արված դիտողությունների մասին նա պարտավոր է զեկուցել իր անմիջական պետին:
Զինծառայողների միջև զինվորական կանոնադրություններով սահմանված փոխհարաբերությունների խախտման դեպքում նա պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել կարգուկանոն հաստատելու համար, ինչպես նաև այդ մասին զեկուցել իր անմիջական պետին: