Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 221
Հոդված 221.
Հաստիքային հրշեջ խումբ չունեցող գնդում ստեղծվում է 5 - 15 հոգուց բաղկացած արտահաստիքային հրշեջ խումբ:
Արտահաստիքային հրշեջ խմբի կազմում, որպես կանոն, նշանակվում են ստորաբաժանումներից մեկի զինվորներն ու սերժանտները:
Հրշեջ խմբից առանձնացվում է հրշեջ վերակարգը, որը շուրջօրյա կամ գնդի հրամանատարի հաստատած պահակակետերի ցուցակին համապատասխան որոշակի ժամանակահատվածում ծառայություն է կատարում հրշեջ պահակակետերում:
Հրշեջ խմբի անձնակազմը ազատվում է մյուս վերակարգերից: