Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 224
Հոդված 224.
Յուրաքանչյուր զինծառայող իր ամենօրյա գործունեության ընթացքում պարտավոր է պահպանել բնությունն ու նրա հարստությունները: Դրա համար նա պետք է գիտենա գնդում (ստորաբաժանումում) եղած աղտոտման հիմնական աղբյուրները և խստագույնս իրականացնի ջրային ռեսուրսների, մթնոլորտի, հողի աղտոտվածության կանխման, կենդանական և բուսական աշխարհի պահպանության կանոններով և հրահանգներով նախատեսված միջոցառումները:
Այն զինծառայողները, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, պատասխանատվության են ենթարկվում:
Շրջակա միջավայրի վրա զորքերի բացասական ազդեցությունը կանխելու համար գնդում ստեղծվում է մշտապես գործող հանձնաժողով և մշակվում է շրջակա միջավայրի պահպանության պլան, որը հասցվում է ողջ անձնակազմին: