Հոդված 229
Հոդված 229.
Օրվա կանոնակարգում պետք է ժամանակ նախատեսված լինի առավոտյան մարմնամարզության, առավոտյան և երեկոյան արդուզարդի, առավոտյան ստուգման, ուսումնական պարապմունքների և նրանց նախապատրաստվելու, հատուկ (աշխատանքային) հագուստը փոխելու, կոշիկները մաքրելու և ուտելուց առաջ ձեռքերը լվանալու, ուտելու, սպառազինությունը և ռազմական տեխնիկան խնամելու, դաստիարակչական և մարզազանգվածային աշխատանք կատարելու, անձնակազմին տեղեկություն տալու, ռադիոհաղորդումներ ունկնդրելու և հեռուստահաղորդումներ դիտելու, բուժկետում հիվանդներ ընդունելու, զինծառայողների անձնական կարիքները հոգալու (2 ժամից ոչ քիչ, իսկ կարգապահական վաշտում` առնվազն 1 ժամ), երեկոյան զբոսանքի, անվանականչի և 8 ժամ քնի համար:
Սնվելու ժամանակամիջոցը 7 ժամը չպետք է գերազանցի:
Ճաշից հետո առնվազն 30 րոպեի ընթացքում պարապմունքներ կամ աշխատանքներ չպետք է անցկացվեն:
Ժողովները, նիստերը, ինչպես նաև բեմադրությունները, կինոդիտումները և այլ միջոցառումները պետք է ավարտվեն երեկոյան զբոսանքից առաջ:
(229-րդ հոդվածը լրաց. 19.03.13 ՀՕ-20-Ն)