Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 319
Հոդված 319.
Գնդի շտաբի հերթապահը նշանակվում է գնդի վարչության ենթասպաներից և սերժանտներից: Նա պատասխանատու է շտաբի ծառայողական սենյակների պահպանման, շտաբի շենքի մաքրության, ցրիչների (թղթատարների) ծառայության ճիշտ կատարման, թղթակցության և հեռախոսագրերի ժամանակին ընդունման համար: Գնդի շտաբի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին և գնդի շտաբի պետին:
Հերթապահության հանձնման և ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի շտաբի պետին և գնդի հերթապահին: