Գլուխ 9 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ, ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 365
Հոդված 365.
Արգելվում է մարտական հերթապահության նշանակել զինվորական երդում չտված, համապատասխան նախապատրաստության ծրագիրը սահմանված ծավալով չյուրացրած, առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին, ինչպես նաև այն զինծառայողներին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Մարտական հերթապահություն կատարելու կապակցությամբ չօգտագործված հանգստյան օրերի փոխարեն զինծառայողներին (բացի ժամկետային ծառայության զինծառայողներից) հանգիստ է տրվում շաբաթվա ընթացքում:
(365-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)