Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 17. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու փորձաշրջանը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու փորձաշրջանը

(վերնագիրը փոփ. 07.05.26 ՀՕ-182-Ն)

1. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է փորձաշրջանով՝

1) ղեկավար պաշտոնների խմբի համար՝ 12 ամիս.

2) մասնագիտական պաշտոնների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ 9 ամիս.

3) մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ 6 ամիս:

2. Փորձաշրջանի ընթացքում քաղաքացիական ծառայողը չի կարող սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնել քաղաքացիական ծառայության այլ պաշտոն: Փորձաշրջանի ընթացքում մրցույթի արդյունքում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանվում է փորձաշրջան:

3. Փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը՝ հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ենթախմբերը, պաշտոնների առանձնահատկությունները:

4. (մասն ուժը կորցրել է 07.05.26 ՀՕ-182-Ն)

(17-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-12-Ն, փոփ. 07.05.26 ՀՕ-182-Ն)

(21.01.20 ՀՕ-12-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.26 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։