Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Հարկային մարմնի համակարգում սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները.

Ա խումբ. հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ՝

հարկային մարմնի ղեկավար,

հարկային մարմնի ղեկավարի տեղակալ,

հարկային մարմնի վարչության պետ,

հարկային տեսչության պետ.

Բ խումբ. հարկային ծառայության գլխավոր պաշտոններ՝

հարկային մարմնի վարչության պետի տեղակալ,

հարկային մարմնի բաժնի պետ,

հարկային տեսչության պետի տեղակալ,

հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ.

Գ խումբ. հարկային ծառայության առաջատար պաշտոններ՝

հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ,

հարկային մարմնի ավագ քննիչ,

հարկային մարմնի քննիչ,

հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր,

հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

հարկային մարմնի գլխավոր մասնագետ,

հարկային մարմնի ավագ հետաքննիչ,

հարկային տեսչության բաժնի պետ,

հարկային մարմնի ավագ օպերլիազոր,

հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

հարկային մարմնի առաջատար մասնագետ,

հարկային մարմնի հետաքննիչ,

տարածքային բաժնի գլխավոր օպերլիազոր,

հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,

հարկային տեսչության գլխավոր մասնագետ,

հարկային մարմնի օպերլիազոր,

հարկային մարմնի հարկային տեսուչ.

Դ խումբ. հարկային ծառայության կրտսեր պաշտոններ՝

տարածքային բաժնի ավագ օպերլիազոր,

հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,

հարկային տեսչության առաջատար մասնագետ,

հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ,

հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,

տարածքային բաժնի օպերլիազոր,

հարկային տեսչության հարկային տեսուչ,

հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ,

հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Կառավարության կողմից ստեղծվող հարկային մարմնի այլ առանձնացված ստորաբաժանումների հարկային ծառայողների պաշտոնների անվանացանկը հաստատվում է առանձնացված ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշմամբ:

3. Հարկային մարմնի ղեկավարի և հարկային մարմնի ղեկավարի տեղակալի, հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.11.02 ՀՕ-444-Ն, խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։