Հոդված 43. Ծառայողական քննության անցկացումը
Հոդված 43. Ծառայողական քննության անցկացումը
(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն)
1. Ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:
2. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:
3. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը`
1) հսկողություն է իրականացնում հարկային ծառայողների վարքագծի կանոնների նկատմամբ.
2) ծառայողական քննություն է անցկացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով.
3) եզրակացություն է ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին` սույն օրենքի 11.1-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
4. Հարկային ծառայողների ծառայողական քննություն իրականացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը:
(43-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 10.06.13 ՀՕ-68-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն)