Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 23.1. Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները և աստիճանները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 23.1. Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները և աստիճանները

(վերնագիրը լրաց. 23.03.18 ՀՕ-262-Ն)

1. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն ու աստիճանն են:

2. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն ու աստիճանն են:

3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն ու աստիճանն են:

4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն ու աստիճանն են:

5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, հարկային մարմնի գլխավոր տեսուչ-իրավաբանի, ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն ու աստիճանն են:

6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի, հարկային մարմնի ավագ օպերլիազորի, հարկային մարմնի առաջատար մասնագետի, քննիչի, հետաքննիչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետի, տարածքային բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն ու աստիճանն են:

7. Հարկային ծառայության հարկային մարմնի հարկային տեսուչի, հարկային մարմնի օպերլիազորի, հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետի, տարածքային բաժնի ավագ օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն ու աստիճանն են:

8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն ու աստիճանն են:

(23.1-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 25.12.03 ՀՕ-26-Ն, խմբ., լրաց. 10.06.13 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։