Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը
Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը
1. Հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)
6. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) կարգապահական տույժի հանում.
2) դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) (կետն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)
5) հարկային մարմնի ղեկավարի կողմից շնորհակալության հայտարարում.
6) հատուկ կոչման և (կամ) դասային աստիճանի արտահերթ շնորհում.
7) (կետն ուժը կորցրել է 17.09.09 ՀՕ-172-Ն)
8) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-262-Ն)
7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
8. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-262-Ն)
9. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:
(24-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-490-Ն, խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-172-Ն, խմբ., փոփ. 13.11.12 ՀՕ-198-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-175-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, լրաց. 14.11.19 ՀՕ-227-Ն)