Հոդված 8. Հարկային մարմինը
Հոդված 8. Հարկային մարմինը
(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 23.10.08 ՀՕ-176-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-262-Ն)
1. Հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ հարկային մարմին): Հարկային տեսչությունները հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են:
2. (մասն ուժը կորցրել է 23.10.08 ՀՕ-176-Ն)
2.1. Հարկային մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
3. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Կառավարությունը:
3.1. Հարկային մարմնի համակարգում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման, վերապատրաստման և այլ նպատակով Կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-262-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-262-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 23.10.08 ՀՕ-176-Ն)
(8-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)