Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-04-12-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 60. Դատախազի մասնակցությունը կրթական ծրագրերին

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 60. Դատախազի մասնակցությունը կրթական ծրագրերին

1. Բոլոր դատախազները, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, պարտավոր են անցնել տարեկան վերապատրաստում գլխավոր դատախազի սահմանած կարգով՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատախազն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև երկու օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է գլխավոր դատախազի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն կարող է տալ գլխավոր դատախազը: Այն դեպքում, եթե դատախազն ստացել է թույլտվություն, ապա այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատախազի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

(60-րդ հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։