Հոդված 60. Դատախազի մասնակցությունը կրթական ծրագրերին
Հոդված 60. Դատախազի մասնակցությունը կրթական ծրագրերին
1. Բոլոր դատախազները, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, պարտավոր են անցնել տարեկան վերապատրաստում գլխավոր դատախազի սահմանած կարգով:
2. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատախազն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև երկու օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է գլխավոր դատախազի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն կարող է տալ գլխավոր դատախազը: Այն դեպքում, եթե դատախազն ստացել է թույլտվություն, ապա այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատախազի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ: