Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԸ

Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների նյութական ապահովությունը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների նյութական ապահովությունը

1. Սահմանադրական դատարանի անդամի գործունեությունը երաշխավորելու նպատակով պետությունը նրա համար ապահովում է կյանքի և աշխատանքի արժանավայել պայմաններ։

2. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարման դեպքերում նրան տրվում է կենսաթոշակ՝ իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:

Սահմանադրական դատարանի նախագահի և անդամի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակները համամասնորեն վերահաշվարկվում են:

4. Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ։

5. Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ սահմանադրական դատարանի նախագահը կարող է սահմանադրական դատարանի անդամներին արձակուրդից հետ կանչել:

Արձակուրդից հետ կանչվելու դեպքում սահմանադրական դատարանի անդամը պահպանում է արձակուրդի չօգտագործված օրերն օգտագործելու իրավունքը:

(12-րդ հոդվածը լրաց. 26.02.13 ՀՕ-11-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-182-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։