Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Սահմանադրական դատարանի անդամի երդումը
Հոդված 4. Սահմանադրական դատարանի անդամի երդումը
Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի անդամի կոչմանը:»: