Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. Պետական խորհրդանիշների օգտագործումը սահմանադրական դատարանում: Սահմանադրական դատարանի կնիքը
Հոդված 8. Պետական խորհրդանիշների օգտագործումը սահմանադրական դատարանում: Սահմանադրական դատարանի կնիքը
1. Սահմանադրական դատարանի նստավայրի վրա բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:
2. Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և Հայաստանի Հանրապետության դրոշը:
3. Սահմանադրական դատարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանումով կնիք: