Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 73. Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերի լուծումը)

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 73. Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերի լուծումը)

1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է հանրաքվեների արդյունքներն ամփոփող պետական մարմինը։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով սահմանադրական դատարանն իրավասու է իր որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերումը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ դատարաններին և դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաև իր աշխատակազմի աշխատողներին: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն իրավասու է ձևավորելու հանձնախմբեր` ներգրավելով սահմանադրական դատարանի անդամներից մեկին (որպես հանձնախմբի կամ հանձնախմբերի ղեկավար) և տարբեր կամ միևնույն մարմինների աշխատակիցների, ինչպես նաև իրենց համաձայնությամբ` Ազգային ժողովի պատգամավորների, տեղական և միջազգային դիտորդների:

Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման սահմանադրական դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3. Հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն։

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումը մուտքագրելու պահից 50 օրվա ընթացքում:

6. Սահմանադրական դատարանի որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով:

7. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը, և հանրաքվեի դրված նախագիծը համարել ընդունված կամ չընդունված կամ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:

(73-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-168-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։