Գլուխ 5 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 24. Գործերի քննության լեզուն
Հոդված 24. Գործերի քննության լեզուն
1. Սահմանադրական դատավարությունն իրականացվում է հայերենով։
2. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Հայերենին չտիրապետող դատավարության մասնակիցներին սահմանադրական դատարանը պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում է անվճար թարգմանչի ծառայություններով, եթե նրանք ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:
3. Թարգմանիչների վարձատրության կարգը սահմանվում է օրենքով: