Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ֆոնդԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 20. Նախաձեռնողը և վաճառողը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Նախաձեռնողը և վաճառողը

1. Նախաձեռնողը կարող է ուղղակիորեն կամ վաճառողի միջոցով վաճառել ակտիվները արժեթղթավորման ֆոնդին:

Վաճառողի առկայության դեպքում վաճառողը գնում է ակտիվները նախաձեռնողից՝ արժեթղթավորման ֆոնդին վաճառելու նպատակով:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում են վաճառողին և նրա գործունեությանը ներկայացվող պահանջները:

3. Նախաձեռնողը կամ վաճառողն իրավունք ունեն՝

1) երաշխիքներ տալու ակտիվների որակի վերաբերյալ և պարտավորություն ստանձնելու` հետ գնել կամ փոխարինել երաշխիքում նշված որակական չափանիշներին չհամապատասխանող ակտիվները.

2) հանդես գալու որպես ակտիվների սպասարկող կամ արժեթղթավորման ֆոնդի հետ շուկայական պայմաններով կնքելու ծառայությունների մատուցման այլ պայմանագրեր.

3) սույն օրենքի համաձայն` տրամադրելու վարկային գրավչության միջոցներ:

(20-րդ հոդվածը փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։