Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 20. Նախաձեռնողը և վաճառողը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 20. Նախաձեռնողը և վաճառողը

1. Նախաձեռնողը կարող է ուղղակիորեն կամ վաճառողի միջոցով վաճառել ակտիվները արժեթղթավորման հիմնադրամին:

Վաճառողի առկայության դեպքում վաճառողը գնում է ակտիվները նախաձեռնողից՝ արժեթղթավորման հիմնադրամին վաճառելու նպատակով:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում են վաճառողին և նրա գործունեությանը ներկայացվող պահանջները:

3. Նախաձեռնողը կամ վաճառողն իրավունք ունեն՝

1) երաշխիքներ տալու ակտիվների որակի վերաբերյալ և պարտավորություն ստանձնելու` հետ գնել կամ փոխարինել երաշխիքում նշված որակական չափանիշներին չհամապատասխանող ակտիվները.

2) հանդես գալու որպես ակտիվների սպասարկող կամ արժեթղթավորման հիմնադրամի հետ շուկայական պայմաններով կնքելու ծառայությունների մատուցման այլ պայմանագրեր.

3) սույն օրենքի համաձայն` տրամադրելու վարկային գրավչության միջոցներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։