Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2016-04-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը

գործել է մինչև 2016-04-27Բացել ARLIS-ում

Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

2. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «գ.1», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության վարչապետը.

գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.

գ.1) Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.

գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.

դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմում` մարզպետը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.

ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում` այդ մարմնի ղեկավարը:

2.1. Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

2.2. Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և աուդիտորներին պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է մարմնի ղեկավարը:

3. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «գ.1», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոններում, բացառությամբ սույն հոդվածի 2.2-րդ կետի, նշանակում և այդ պաշտոններից ազատում է`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը.

գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.

գ.1) Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.

դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմում` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում` այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը:

3.1. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը:

3.2. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել սույն օրենքի 12.2-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3.3. Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակը վարում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո Քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:

4. Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, փոփ., լրաց. 07.06.10 ՀՕ-104-Ն, լրաց., խմբ. 19.03.13 ՀՕ-15-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-255-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։