Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
Հոդված 20.1. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումը
Հոդված 20.1. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումը
1. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է կիսամյակային կատարողականի արդյունքների հիման վրա` քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարի կողմից:
2. Անմիջական ղեկավարը յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրն իրականացնում է քաղաքացիական ծառայողի տվյալ կիսամյակի կատարողականի գնահատում:
3. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(20.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-104-Ն)