Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-31-ից մինչև 2004-04-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 18. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

գործել է մինչև 2004-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 18. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

(վերնագիրը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն)

1. Քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`

ա) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև երկու ամիս ժամկետով, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև երկու ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն ենթակետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.

բ) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով պարտադիր գործուղմամբ, դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների և 24-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները` քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

(18-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։