Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-31-ից մինչև 2004-04-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, համապատասխան մարմինների հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

գործել է մինչև 2004-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, համապատասխան մարմինների հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

(վերնագիրը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն)

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է (փոփոխում է) քաղաքացիական ծառայության խորհուրդը` սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց ներկայացմամբ:

2. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման (փոփոխման) սույն հոդվածի 1-ին կետում նշված անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

(9-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։