Գլուխ 6 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 36. Դատական ծառայողի անձնական գործը
Հոդված 36. Դատական ծառայողի անձնական գործը
1. Դատական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է դատական դեպարտամենտը:
2. Դատական ծառայողների անձնական գործերի վարման կարգը հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը: