Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 6. Դատական ծառայության ղեկավարման մարմինը
Հոդված 6. Դատական ծառայության ղեկավարման մարմինը
1. Դատական ծառայության ղեկավարման մարմինը դատական դեպարտամենտի ղեկավարն է, որն ապահովում է դատական ծառայության իրականացումը:
2. Դատական դեպարտամենտի ղեկավարը դատական ծառայող է:
Դատական դեպարտամենտի ղեկավարը նշանակվում է հինգ տարի ժամկետով:
3. Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով, դատական դեպարտամենտի կանոնադրությամբ, դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով:
(6-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-96-Ն)