Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2010-12-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 37. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

գործել է մինչև 2010-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 37. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առանձին առաջադրանքները կատարելու համար դատական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները` դասային աստիճանի բարձրացում և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված խրախուսանքի այլ տեսակներ:

2. Դատական ծառայողի նկատմամբ խրախուսանքի տեսակները կիրառում են`

1) դասային աստիճանի բարձրացման դեպքում՝ դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք.

2) մյուս դեպքերում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։