Գլուխ 7 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 19. Տեղական հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը և անցկացումը
Հոդված 19. Տեղական հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը և անցկացումը
1. Տեղական հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝
1) տեղական հանրաքվեի դրված հարցի տեքստը.
2) տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի բացատրական զեկույցը: