Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-08-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 33. Տեղամասային հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 33. Տեղամասային հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը

1. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ գրանցվում է՝

ա) տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը՝ ըստ ցուցակի.

բ) գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների.

գ) տեղամասային հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.

դ) մարված քվեաթերթիկների թիվը.

ե) քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը.

զ) քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

է) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

ը) կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

թ) դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը:

2. Հաշվարկվող և արձանագրության մեջ գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:

3. Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները, դա կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ քվեարկության արդյունքների ամփոփման նիստն սկսելուց հետո հեռացել է հանձնաժողովից, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

5. Դիտորդի պահանջով նրան տրվում են տեղամասային արձանագրությունների պատճենները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

6. Քվեարկության ավարտից մինչև անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն կազմելը տեղամասային հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

7. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո, հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները:

8. Քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրության պատճենները փակցվում են տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում: Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, տեղամասային հանձնաժողովի նախագահը հանրաքվեի հետ կապված փաստաթղթերը ընտրատարածքային հանձնաժողովի սահմանած կարգով հանձնում է ընտրատարածքային հանձնաժողով:

(33-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։