Հոդված 21. Տեղական հանրաքվեի ֆինանսավորումը
Հոդված 21. Տեղական հանրաքվեի ֆինանսավորումը
1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված հանրաքվեի նախապատրաստման անցկացման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հանրաքվեն կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված ֆինանսական միջոցները հանրաքվե նշանակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով տրամադրվում են ընտրատարածքային հանձնաժողովին:
3. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների միջև ֆինանսական միջոցները բաշխվում են օրենքով սահմանված կարգով` ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացրած նախահաշիվների համաձայն: Հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները և կրում են պատասխանատվություն՝ դրանք սահմանված կարգով օգտագործելու համար:
(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)