Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը
Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Համապատասխան մարմնի քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, բացառությամբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի, գլխավոր և առաջատար պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
3. Համապատասխան մարմնի քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է աշխատակազմի ղեկավարը:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(16-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն)