Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն համաձայնագրով սահմանվում է անդամ պետությունների տարածքներում հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգն այն դեպքերում, երբ հեղինակների, կատարողների, հնչյունագրեր պատրաստողների (արտադրողների) և հեղինակային և (կամ) հարակից իրավունքների այլ իրավատերերի (այսուհետ՝ իրավատերեր) կողմից հեղինակային և (կամ) հարակից իրավունքների գործնականում իրականացումն անհատական կարգով դժվարացված է, կամ երբ անդամ պետությունների օրենսդրությամբ թույլատրվում է այդ իրավունքների օբյեկտների օգտագործումը՝ առանց իրավատերերի համաձայնության, սակայն վարձատրության վճարմամբ:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման ոլորտներում անդամ պետությունները նախատեսում են իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) ստեղծման հնարավորություն:

3. Կազմակերպությունների կողմից լիազորությունների իրականացման հիմք է իրավունքների կառավարման լիազորությունների փոխանցման մասին պայմանագիրը, որն այդ կազմակերպությունները գրավոր կնքում են իրավատիրոջ, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի:

4. Հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման համապատասխան ոլորտներում կազմակերպություններին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող են վերապահվել ինչպես այն իրավատերերի իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման լիազորություններ, որոնք համապատասխան լիազորություններն անմիջականորեն փոխանցել են այդպիսի կազմակերպություններին, այնպես էլ այն իրավատերերի իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման լիազորություններ, որոնք չեն հրաժարվել իրավունքների կառավարումից՝ ի շահ դրանց: Այդպիսի լիազորությունները վավեր են այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի օրենսդրությանը համապատասխան դրանք տրվել են:

5. Եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ կազմակերպությանը վերապահվում են լիազորություններ՝ իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման և վարձատրության հավաքագրման համար, ինչպես ի շահ այն իրավատերերի, որոնք համապատասխան լիազորություններն անմիջականորեն փոխանցել են այդպիսի կազմակերպություններին, այնպես էլ ի շահ այն իրավատերերի, որոնք չեն հրաժարվել իրավունքների կառավարումից՝ ի շահ դրանց, ապա անդամ պետությունն իր օրենսդրությամբ նախատեսում է համապատասխան պետական մարմնին լիազորություններ վերապահել այդպիսի կազմակերպության գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար (այսուհետ՝ լիազորված մարմին):

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու այլ դեպքեր:

Անդամ պետությունների լիազորված մարմինները փոխգործակցում են միմյանց հետ, այդ թվում՝ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միմյանց տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։