Հոդված 2
Հոդված 2.
Սույն օրենքով սահմանված հարկերից ազատման արտոնության կիրառությունը նշանակում է, որ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող և բացառապես սույն օրենքի անբաժանելի մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ (այսուհետ` սույն օրենքի իմաստով գործունեության տեսակներ) իրականացնող ինքնազբաղված անձինք ազատվում են այդ գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերից (այսուհետ` հարկային արտոնություն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից:
Ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը, ինչպես նաև համայնքային բյուջե վճարման ենթակա հողի հարկը և գույքահարկը հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: