Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված շեմը գերազանցելու պահից կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-4-րդ կետերով սահմանված որևէ պահանջ խախտելու պահից (այդ թվում` հարկային մարմնի կողմից համապատասխան պահանջի խախտումն օրենքով սահմանված կարգով արձանագրելու պահից) ինքնազբաղված անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների մասով դադարում է կիրառվել սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը, և այդ պահից սկսած՝ հարկերը հաշվարկվում ու վճարվում են հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում ինքնազբաղված անձինք կրում են նաև աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու մասով գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձի կողմից սույն օրենքի 1-ին հավելվածում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում ֆիզիկական անձը, այդ գործունեությամբ զբաղվելու պահից սկսած, հարկերը հաշվարկում և վճարում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։