Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3

. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը կիրառվում է այն ինքնազբաղված անձանց նկատմամբ`

1) որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը (այսուհետ` իրացման շրջանառություն) չի գերազանցել 24 մլն դրամը.

2) որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

3) որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.

4) որոնց գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով: Սույն օրենքի իմաստով՝ վայր չի համարվում ինքնազբաղված անձի բնակության վայրը, եթե դրանում սույն օրենքի անբաժանելի մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ չեն իրականացվում:

(3-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-73-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։