Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5.

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր` օրենքով սահմանված կարգով:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձանց կողմից կազմակերպություններին, հարկերից ազատման արտոնագիր չստացած անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում կազմակերպությունները, հարկերից ազատման արտոնագիր չստացած անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որպես հարկային գործակալ, եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը պահում (գանձում) են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով հարկային մարմիններ օրենքով սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։