Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Բազմաբնակարան շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների ինքնակամ ձևափոխումների, վերակառուցումների օրինականացման և կցակառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

գործել է մինչև 2005-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 6. Բազմաբնակարան շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների ինքնակամ ձևափոխումների, վերակառուցումների օրինականացման և կցակառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

1. Սույն օրենքի ուժով օրինական են համարվում բազմաբնակարան շենքերի բնակարաններում կամ ոչ բնակելի տարածքներում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դռների և պատուհանների ինքնակամ ձևափոխումները, ինքնակամ կառուցված վերնասրահները, եթե չեն փոխվել կրող կոնստրուկցիաները, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին դռների տեղափոխումը, եթե չեն փակվել այդ տարածքների պատուհանները, և նշված փոփոխություններն իրականացվել են ոչ աստիճանավանդակների նորմատիվային շահագործումն ապահովող տարածքների հաշվին:

2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններում կամ ոչ բնակելի տարածքներում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դռների և պատուհանների ինքնակամ ձևափոխումները, ինքնակամ կառուցված վերնասրահները, եթե փոխվել են կրող կոնստրուկցիաները, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին դռների տեղափոխումը, եթե փակվել են այդ տարածքների պատուհանները, և նշված փոփոխություններն իրականացվել են աստիճանավանդակների նորմատիվային շահագործումն ապահովող տարածքների հաշվին, կարող են օրինականացվել համայնքների ղեկավարների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշումների հիման վրա, եթե նշված փոփոխությունները չեն նվազեցնում շենքի նախագծով սահմանված ամրության ցուցանիշները:

3. Բազմաբնակարան շենքերի բնակարաններում կամ ոչ բնակելի տարածքներում ինքնակամ կառուցված պատշգամբների, նկուղների, ձեղնահարկերի և այլ կցակառույցների նկատմամբ համայնքների ղեկավարների (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշումների հիման վրա կարող է ճանաչվել կառույցն իրականացրած անձի (անձանց) սեփականության իրավունքը, եթե նշված շինությունները չեն նվազեցնում շենքի նախագծով սահմանված ամրության ցուցանիշները:

Սույն մասով նախատեսված դեպքերում ինքնակամ կառուցված պատշգամբների, նկուղների, ձեղնահարկերի և այլ կցակառույցների նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ճանաչվել կառույցն իրականացրած անձի (անձանց) կամ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնի դիմումի հիման վրա: Շենքում առանձին ինքնակամ կառուցված պատշգամբի, նկուղի, ձեղնահարկի և այլ կցակառույցի նկատմամբ սեփականության իրավունքը չի կարող ճանաչվել, եթե չկա ամբողջ շենքի ամրության ցուցանիշների վերաբերյալ տեխնիկական եզրակացություն: Տեխնիկական եզրակացությունն ապահովում է կառույցն իրականացրած անձը (անձինք) կամ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։