Հոդված 9. Սեփականության իրավունքի ճանաչման դեպքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները և համապատասխան բյուջեներ գանձվող վճարները
Հոդված 9. Սեփականության իրավունքի ճանաչման դեպքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները և համապատասխան բյուջեներ գանձվող վճարները
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով և 7-րդ հոդվածով սահմանված դեպքերում, սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո, ըստ անհրաժեշտության, հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունը համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշման հիման վրա, համարվում է փոփոխված: Այդ փոփոխություններն ընդգրկվում են համայնքի (Երևան քաղաքի) հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի (Երևան քաղաքի) հողային հաշվեկշռում:
2. Համայնքի վարչական սահմաններում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված վճարներն ուղղվում են համայնքային բյուջեներ, իսկ Երևան քաղաքում՝ պետական բյուջե` համաքաղաքային ծախսերի կատարման նպատակով: