Հոդված 10. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 10. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքով սահմանված պայմաններին չհամապատասխանող հասարակական և արտադրական նշանակության շենքերն ու շինություններն օրենքի գործողության ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում, ենթակա են քանդման դրանց կառուցողների միջոցների հաշվին, իսկ չքանդելու դեպքում դրանց կառուցող քաղաքացիները և իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ ինքնակամ կառույցները քանդվում են հարկադիր կատարման կարգով:
2. Ինքնակամ զբաղեցված և չկառուցապատված տնամերձ կամ բնակելի տան կառուցման և սպասարկման համար այն հողամասերի նկատմամբ, որոնք կից չեն սեփականության իրավունքով պատկանող հողամասերին, ճանաչվում է համայնքների սեփականության իրավունքը:
3. Սույն օրենքով սահմանված պայմաններին չհամապատասխանող բնակելի նշանակության շենքերի, շինությունների հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:
4. Մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի վերաբերյալ դիմումների և հայտերի քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Սույն օրենքով սահմանված պայմաններին բավարարող շենքերի, շինությունների նկատմամբ օրենքի գործողության ժամկետում իրավունքները չգրանցելու դեպքում դրանց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:
6. Սույն օրենքի գործողության ժամկետում գույքային իրավունքները չգրանցելու դեպքում սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հողամասերը համարվում են համայնքային սեփականություն (Երևան քաղաքում՝ պետական սեփականություն):