Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2005-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

շենք` մարդկանց բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու, հասարակական, արտադրական գործառույթներ իրականացնելու համար նախատեսված` կրող և պարփակող կոնստրուկցիաներից կազմված, փակ ծավալ համարվող կառույց.

շինություն` հասարակական, արտադրական տարբեր գործառույթներ իրականացնելու, մարդկանց, բեռներ, էներգակիրներ, ջուր, տեղեկատվություն տեղափոխելու պաշտպանական և այլ նպատակների համար նախատեսված ստորգետնյա կամ վերգետնյա ծավալային, հարթ կամ գծային կառույց՝ կազմված կրող, որոշ դեպքերում նաև՝ պարփակող կոնստրուկցիաներից.

բնակելի նշանակության շենքեր, շինություններ, այդ թվում`

- անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով օժտված, իր տնտեսական շինություններով կառույց,

- այգետնակ (ամառանոց)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շենք կամ շինություն.

բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն.

բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.

ավտոտնակ` անհատական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինություն.

հասարակական նշանակության շենք, շինություն` բնակչության սոցիալական, մշակութային, կրթական սպասարկման, վարչական կամ հասարակական գործառույթների իրականացման համար նախատեսված շենք, շինություն.

արտադրական նշանակության շենք, շինություն` արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ արտադրությունների կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն.

ինքնակամ զբաղեցված հողամաս` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ, այդ թվում` առանց իրավաբանական պատշաճ ձևակերպման զբաղեցված և օգտագործվող պետական կամ համայնքային սեփականության հողամաս.

առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) հողամաս` քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետվող կամ օգտագործվող հողամաս, որի սեփականաշնորհման, վաճառքի կամ տրամադրման մասին իրավասու մարմինների որոշումները չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին.

ինժեներատրանսպորտային օբյեկտներ` հանրապետական նշանակության ավտոմայրուղիներ, գազատարներ, ջրանցքներ, երկաթգծեր, կամուրջներ, թունելներ, մայրուղային ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգեր, էլեկտրահաղորդակցության, կապի գծեր և արտադրական ու տրանսպորտային ենթակառուցվածքի այլ օբյեկտներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։