Հոդված 3
Հոդված 3
Տվյալների պաշտպանություն
1. Սույն Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները պետք է լինեն սահմանափակ հասանելիության: Սույն Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալներն ստացող Կողմը ստացված տվյալները չպետք է հայտնի կամ փոխանցի որևէ երրորդ կողմի՝ առանց այդ տվյալները տրամադրող Կողմի գրավոր համաձայնության:
2. Սույն Արձանագրության կիրառման ընթացքում ստացված տվյալները կարող են օգտագործվել բացառապես Համաձայնագրով և սույն Արձանագրությամբ սահմանված նպատակներով, ներառյալ դատական, վարչական վարույթներում կամ հետախուզական գործունեության մեջ օգտագործումը, և չեն կարող փոխանցվել երրորդ կողմերի՝ առանց այդ տվյալները տրամադրած Կողմի գրավոր համաձայնության:
3. Սույն արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները պետք է համապատասխանեն յուրաքանչյուր Կողմի պետության՝ անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող ներպետական օրենսդրության պահանջներին: