Հոդված 5
Հոդված 5
Վեճերի լուծումը
1. Սույն Արձանագրության իրականացման ընթացքում Կողմերի միջև առաջացող վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով, որոնք կընթանան Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն ստեղծված Համատեղ կոմիտեի շրջանակներում:
2. Սույն Արձանագրության կիրառման հետ կապված՝ անհապաղ լուծում պահանջող տեխնիկական բնույթի հարցերը քննարկելու նպատակով Համատեղ կոմիտեն կարող է ստեղծել «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» ենթակոմիտե (այսուհետ՝ Ենթակոմիտե), որը բաղկացած կլինի Կողմերի համապատասխան ինստիտուցիոնալ ստորաբաժանումների՝ հավասար քանակով ներկայացուցիչներից: Անհրաժեշտության դեպքում, Կողմերից որևէ մեկի պահանջով, պահանջն ստանալու օրվանից երկու օրվա ընթացքում կկազմակերպվի Ենթակոմիտեի նիստ:
3. Ենթակոմիտեի զեկույցները ներկայացվում են Համատեղ կոմիտեին: